211652_close_icon

Մինչ Աջափնյակի թաղապետը փորձում էր «բոչկա գլորել» «Վեոլիա ջրի» վրա, Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ թաղապետն ընդունեց իր մեղքն ու վտանգավոր դիտահորը կարգի բերեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count2839 դիտում article-date 17:17 08-06-2025
SHAMSHYAN.com-ը հունիսի 4-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 6-րդ շենքի բակով անցնող դիտահորի վնասման մասին, ինչի հետևանքով եղել են դեպքեր, երբ երեխաները՝ հեծանիվներով, վարորդները՝ ավտոմեքենաներով հայտնվել են փոսում։

Հրապարակումից հետո պարզվեց, որ պատասխանատուն ոչ թե «Վեոլիա ջուր» ընկերությունն է, ինչը պնդում էին ոչ միայն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, այլ հենց Աջափնյակի թաղպետը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 8-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը վերջապես խնդիրը լուծեց ու 2 օր առաջ թաղապետարանի աշխատակիցները փլուզված դիտահորը կարգի բերեցին։

Նրանց նաև օգնել են բնակիչները, ովքեր այսօր նշում էին, որ թաղապետարանը խոստացել է՝ 1-2 օրվա ընթացքում կկատարի նաև ասֆալտապատման աշխատանքներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 4-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 6-րդ շենքի բակում ըստ բնակիչների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հայտնած տեղեկությունների՝ «Վեոլիա ջրի» թերի աշխատանքի արդյունքում դիտահորի մոտ առաջացած փոսը լուրջ վտանգ է դարձել վարորդների, քաղաքացիների և անգամ ապրող երեխաների համար, ու եղել էին դեպքեր, որ երեխաները հեծանիվով, իսկ մի քանի վարորդներ էլ՝ ավտոմեքենաներով, հայտվել էին փոսում:  

Ֆոտոլրագրողը, տեղում հավատալով բնակիչներին և Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանին, նշել էր, որ մեղավորը «Վեոլիա ջուր»-ն է, մինչդեռ ժամեր անց պարզ էր դարձել, որ թաղապետը փորձում էր մոլորեցնել ոչ միայն բնակիչներին, այլև լրատվամիջոցին՝ իր փնթի աշխատանքը գցելով «Վեոլիա ջրի» գրպանը: 

«Վելոիա ջուր»-ը նույնիսկ 2 անգամ փորձել էր իր միջոցներով խնդիրը լուծել՝ ցուցաբերելով բարի կամքի դրսևորում, սակայն Աջափնյակի թաղապետը հայտնել էր, որ դա իրենց գործն է, իրենք կանեն, բայց ոչինչ չէին ձեռնարկել: Դրա փոխարեն իրենց վատ աշխատանքում մեղավոր էին կարգել «Վեոլիա ջրին»։

Հունիսի 5-ին խնդրի վերաբերյալ պարզաբանում էինք ստացել «Վեոլիա ջուր» ընկերությունից․ «Ի պատասխան Ձեր՝ «Նորաշեն թաղամասում Վեոլիա Ջրի կատարած թերի աշխատանքի պատճառով երեխաները հեծանիվներով հայտնվում են փոսում. ո՞ր կառույցն է խոտանը վերացնելու» հրապարակմանը՝ տեղեկացնում ենք, որ տեսանյութում ցուցադրվող խողովակաշարը՝ հեղեղատարին միացող խողովակաշարի մի հատված է: Իսկ բակային հեղեղատարները, ըստ Վարձակալության պայմանագրի, «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից չեն սպասարկվում:

Ավելին՝ նշված հատվածում, Ընկերության կողմից սպասարկվող որևէ կոմունիկացիա չկա:Հավելենք, որ վերոնշյալի մասին Ընկերությունը բազմիցս տեղեկացրել է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին:Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը գործում է Վարձակալության պայմանագրի շրջանակներում և անշեղորեն իրականացնում իր բոլոր պարտավորությունները:

Հարգելի Shamshyan.com, «Վեոլիա Ջուր» ընկերության Հանրային կապերի ծառայությունը մշտապես ակտիվ կապի մեջ է լրատվամիջոցների և անհատ լրագրողների հետ ու պատրաստ է արձագանքել ցանկացած խնդրի:

Ապատեղեկատվությունից խուսափելու և բազմակողմանի լուսաբանում ապահովելու համար մշտապես պատրաստ ենք ներկայացնել նաև ընկերության մեկնաբանությունը կամ դիրքորոշումը:

Լուսնկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր