211652_close_icon
views-count343 դիտում article-date 15:46 17-11-2026

Ավտովթար՝ Երևանում. Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն. խաչմերուկ, որտեղ ավտովթարների պակաս չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:20-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Rogue», «Kia» և էլեկտրական «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված խաչմերուկում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, ինչը պետք է պատկան մարմիններին մտահոգի և հասկանան, թե ինչ է հնարավոր անել, որպեսզի այս խաչմերուկում գոնե վթարների թիվը նվազի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
  

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր