Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ, տաշած ասֆալտն ու կոտրված դիտահորը վարորդների գլխին դարձել են փորձանք, ովքեր ասում են՝ «Էշին փալան չի գալիս, Երևանին՝ ասֆալտապատող». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Հազարավոր երևանցիներ արդեն ամիսներ շարունակ Երևանի տարբեր փողոցներում եղած փոսերի կիսաասֆալտապատ լինելու պատճառով վնասում են ավտոմեքենաները՝ կոտրելով թափարգելները, անվահեծանները, պայթում են անիվներ, ու դրա պատճառով էլ երևանցիների մեծ մասի մոտ հայտնի ասացվածքը նոր ձևով է հնչում՝ «Էշին փալան չի գալիս, Երևանին էլ՝ ասֆալտապատող»։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 17-ին, նման պատկեր է ստեղծվել Դավիթ Բեկի փողոցում՝ ժողովրդին ավելի հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ։
Քանի օր է՝ ասֆալտը քերել են, իսկ քերած տեղում էլ բաց ու վնասված դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Եթե ցերեկային ժամերին վարորդները տեսնում ու կողմնորոշվում են, որ առջևում խոչընդոտ է ու կարողանում են խույս տալ դրանից, անգամ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնը, ստիպված դուրս են գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա գիշերային ժամերին պիտի առնվազն «գուշակ Վանգան» լինես, որ գուշակես՝ առջևում բաց դիտահոր կա, որը կարող է դառնալ վթարի պատճառ, ու անգամ ստանաս մարմնական վնասվածքներ։
Երևանի քաղաքապետարանն այս փողոցի ասֆալտն արդեն մի քանի անգամ տաշել-լցրել է, տաշել-լցրել է, ստացվում է՝ Երևանի քաղաքապետարանում երևի թե բացել են «տաշող-լցնողների» բաժին, հակառակ դեպքում կարող էին մեկ անգամ որակյալ ասֆալտապատում կատարել, մինչ այդ էլ փոխել դիտահորերը, բայց չեն արել, որովհետև երևի թե գիտեն, որ եթե որակյալ անեն, կմնան առանց գործ։ Իսկ որ թերի աշխատանքի պատճառով արժանանում են հազարավոր վարորդների հայհոյանքներին ու անեծքներին, դա հավանաբար նրանց չի հուզում։
Թե երբ խոչընդոտը կվերացնեն, երևի թե քաղաքապետարանը սպասում է՝ Ամանորը գա ու որպես ամանորյա նվեր նոր մի բան անի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։