Երևանում պարեկները տերմինալը թալանելու պահին հետապնդել ու վնասազերծել են ենթադրյալ գողին, ում մոտ հայտնաբերվել են հատուկ գործիքներ. իսկ տերմինալատերերը փրկվել են պարեկների օպերատիվ գործողությունների շնորհիվ, քանի որ տերմինալում եղել է մի քանի միլիոն դրամ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի ու մարզային գումարտակների հրամանատարներին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականը, որ պարեկները ծառայությունը պետք է կատարեն նաև բնակելի տարածքների բակային հատվածներում նամանավանդ գիշերային ժամերին, ինչը նաև հանցագործությունների կանխման ու նախականխման վառ օրինակ կարող է դառնալ։
Նոյեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ժամը 05:00-ի սահմաններում իրենց ծառայողական ավտոմեքենայի լուսային փարոսիկներն անջատած վիճակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ Սեբաստիա 28 հասցեի մոտ մի քաղաքացի փորձում է վճարային տերմինալը գողանալ
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենում են նշված անձնավորությանը, ով պարզվում է՝ արդեն կտրելու եղանակով բացել էր վճարային տերմինալը, սակայն նկատելով պարեկներին, դիմում է փախուստի։
Բարեբախտաբար, նա չի կարողանում պարեկների տեսադաշտից անհետանալ ու պարեկները, հետապնդելով նրան, կարողանում են վնասազերծել, ապա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին։
Պարզվել է, որ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ 21-ամյա Մեսրոպ Հ․-ն է, ում մոտ արդեն ոստիկանությունում հայտնաբերվում է էլեկտրական հղկման սարք՝ իր մարտկոցով, լիցքավորման սարք, հղկման սկավառակ և երկաթե ձող (կլյուչ)։
Դեպքի փաստով անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ փաստաթղթեր են կազմվել, որոնք Մեսրոպ Հ․-ի հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով եթե պարեկները աչալուրջ չլինեին, ապա գողը տանելու էր վճարային տերմինալը, որտեղ եղել է մոտ մի քանի միլիոն դրամ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։