211652_close_icon
views-count505 դիտում article-date 19:01 17-11-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Երևանում «Chevrolet Volt»-ի օրինախախտ վարորդը կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենան վարում հանդիպակաց գոտիով

Երևանում օր օրի կարծես թե սնկի նման ավելանում են օրինախախտ այն վարորդները, ովքեր արհամարհած ունեն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը և շատ դեպքերում էլ վտանգ են ներկայացնում օրինապահ վարորդների ու հետիոտների համար։ Մինչդեռ, նման վարորդներին պետք է ոչ միայն ենթարկել վարչական պատասխանատվության, այլև տևական ժամանակ զրկել վարելու իրավունքից։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է նոյեմբերի 13-ին Երևանի Տիչինանի փողոցում «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի ու վարում այն՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր