211652_close_icon

Երևանի Նորաշեն թաղամասում «Վեոլիա ջրի» կատարած թերի աշխատանքի պատճառով երեխաները հեծանիվներով հայտնվում են փոսում. ո՞ր կառույցն է խոտանը վերացնելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count18383 դիտում article-date 16:36 04-06-2025
Արդեն 15 օր է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ժողովրդին հայտնի 16-րդ թաղամասի Նորաշեն 6-րդ շենքի 2-րդ մուտքի դիմաց ճանապարհը դարձել է վարորդների ու շենքի բնակիչների համար փորձադաշտ: 
 
Այսօր՝ հունիսի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 

«15 օր է՝ էս փոսն առաջացել է, մի քանի անգամ դիմել ենք «Վեոլիա ջուր», այնտեղից պատասխանել են, թե դա իրենց գործը չի, դիմել ենք թաղապետարան, այնտեղից էլ ասում են՝ «Վեոլիա ջրի» գործն է: 

Քաղաքապետարան չենք դիմել, որովհետև այն կարծիքին ենք, որ խնդիրը «Վեոլիա ջրի» տիրույթում է, սակայն ինչպես շատ դեպքերում «Վեոլիա ջուր»-ն իր վրայից այն գցում է կամ քաղաքապետարանի, կամ թաղապետարանի վրա: 
 
Մի քանի անգամ երեխաները հեծանիվ քշելիս հայտնվել են փոսում, բարեբախտաբար թեթև քերծվածքներ են ստացել, մի քանի անգամ էլ ավտոմեքենաներ են մութ ժամի ընկել փոսը: 
 
Հիմա էլ հույս չունենք ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ Աջափնյակի թաղապետարանից, իրենց մոտ իրար վրա գծելու գործընթացն է առաջ գնում, սակայն չեն մտածում, որ հնարավոր է՝ մի օր արտակարգ դեպք լինի, երեխաներ հայտնվեն փոսում, ու այդ անգամ դեպքը այլ ելք ունենա: 
 
Վստահ ենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եթե տեղեկանա էս խնդրի մասին, թաղապետին մի զանգը բավական է, որ վերջինն էլ «Վեոլիա ջրին» պարտավորեցնի, որ գա ու իր կատարած փնթի գործը վերացնի»:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր