Երևանի քաղաքապետի, Աջափնյակի թաղապետի և «Վեոլիա ջրի» համագործակցությունը տվեց իր արդյունքը. խմելու ջրի խողովակը «Վեոլիա ջրի» շնորհիվ վերանորոգվում է. կարճ ժամանակում բնակիչների ջրամատակարարումը կվերականգնվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Երեկ՝ մարտի 20-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Սիսակյան փողոցի և Վշտունու 1-ին նրբանցքում բնակիչների կողմից բարձրաձայնված խնդրի մասին, որով բնակիչները խնդրում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին ու «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի վերականգնվի իրենց խմելու ջրի մատակարարումը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 21-ին, Երևանի քաղաքապետի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի և «Վեոլիա ջուր» ընկերության օպերատիվ արձագանքը տվեց իր արդյունքը։
Արդեն մեկ ժամից ավելի է՝ «Վեոլիա ջուր» ընկերության Մաշտոցի մասնաճյուղի աշխատակիցները մեծ թափով սկսել են աշխատանքները ու խոստացան, որ մի քանի ժամ հետո ջրամատակարարումը կվերականգնվի։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 19-ին Աջափնյակ վարչական շրջանի Վշտունի 1-ին նրբանցքի բնակիչները չգիտեին՝ էլ ինչ լեզվով խոսեն «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, որպեսզի այդ ընկերության ներկայացուցիչները բարեհաճեն ու լուծեն խմելու ջրի կորստի հարցը։
Երեկ՝ մարտի 20-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Երեկվանից «Վեոլիա Ջուր»-ը այստեղ աշխատանքներ էր կատարում, ու հետո չգիտես ինչու այն ավարտին չհասցրեց, ու դրա պատճառով երեկվանից խմելու ջուրը գնում, կորում է։ Արդեն հոգնել ենք «Վեոլիա Ջուր» զանգելով․ նախ եթե առաջին օրը պատասխանում էին մեր զանգերին, ապա այսօր առավոտյան միայն պատասխանեցին, թե երկուշաբթի կամ երեքշաբթի կմոտենանք, իսկ մինչ այդ հարյուրավոր բնակիչների մտահոգությունն է, որ մեծ թվով սեփական տներ երեկվանից մնացել են առանց խմելու ջրի։
Սենց բան ո՞վ է տեսել․ 21-րդ դարում ջրի կորստի նկատմամբ նման քար անտարբերություն ցուցաբերվի։ Հետո էլ ասում են՝ ինչու են մարդիկ վատաբանում «Վեոլիա Ջուր»-ին․ բա ի՞նչ անենք մեր աչքով տեսածից հետո՝ «Վեոլիա»-ի գովքն անե՞նք։ Արդեն մեր համբերության բաժակը լցվել է, էլ չենք էլ հավատում այդ ընկերությանը․ նրանք սրտացավ մոտեցում չեն ցուցաբերում թե սպառողի, թե ջրի կորստի հարցում։
Դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին, որպեսզի միջամտեն և «Վեոլիա Ջուր»-ին պարտավորեցնեն խնդիրը կարճ ժամանակում լուծել»։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ խնդրի մասին արդեն տեղեկացվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ս․ Սարգսյանը, և նրա հանձնարարականով թաղապետարանի համապատասխան աշխատակիցները ժամանել են, սակայն նրանք ոչինչ չեն կարող անել, քանի որ դա «Վեոլիա Ջուր» ընկերության գործառույթն է։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։