211652_close_icon
views-count292 դիտում article-date 20:28 18-11-2026

Աբովյանի քաղաքապետարանը հսկայական գումարներ է ներդրել քաղաքում տարիներ շարունակ «մարդաբոյ» փոսերով անբարեկարգ ճանապարհները հիմնանորոգելու ուղղությամբ. մնում է՝ ճանապարհային նշանները չթողնեն երկար ժամանակ «պառկած» վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր շատ հաճախ հայտարարում են, թե ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը պետք է նաև սկսվի մանկապարտեզներից ու դպրոցներից, մինչդեռ Աբովյան քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկում հետիոտնի համար նախատեսված ճանապարհատրանսպորտային երթևեկության ցուցանակն իր տեղում չէ ու երևի թե երեխաները պետք է սերտեն՝ ինչպես այդ դիրքում գտնվող ցուցանակից հասկանան՝ ինչ է ազդարարում այն։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս ճանապարհը վերջին 30 տարիներին եղել է անբարեկարգ, փոսերով հարուստ և միայն վերջերս է Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի և նրա աշխատակազմի կողմից ամբողջությամբ հիմնանորոգվել, բարելավվել են նաև հետիոտնային անցումները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 21-ին Ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են ՀՀ կառավարության աջակցությամբ, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ Աբովյան քաղաքում իրականացվում ճանապարհների բարեկարգման, այդ թվում ասֆալտապատման աշխատանքներ, ինչի շնորհիվ հիմնանորոգվում էին հետիոտնային անցումները, ասֆալտապատվում ոչ միայն գլխավոր ճանապարհները, այլ նաև բակային հատվածները, և դրա արդյունքում էլ աբովյանցիները հրաժեշտ էին տալիս 30 տարուց ավելի անբարեկարգ, փոշոտ, անձրևին՝ ցեխոտ, երբեմն «մարդաբոյ» փոսերով հարուստ ճանապարհներին։

Ճանապարհների հիմնանորոգում էր իրականացվում նաև դպրոցներ, ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ տանող ճանապարհներին և բակային գոտիներում։

Հոկտեմբերի 29-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչները ու թիվ 4-րդ դպրոց այցելող երեխաների ծնողները արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղել «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին՝ ասելով. 

«30 տարուց ավելի երազել ենք, որ ունենանք որակյալ ճանապարհներ, հետիոտների համար անվտանգ անցումներ, որպեսզի մեր երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տանենք ոչ փոշոտ, ոչ ցեխոտ, ոչ սառած ճանապարհներով, ու հույսներս կտրել էինք, թե երբևէ կտեսնենք նման որակյալ ճանապարհ։ Մեծ ոգևորություն ապրեցինք, երբ տեսանք, թե ինչպես են կառավարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ իր աշխատակազմը և ճանապարհաշինարարները Աբովյանը տեսքի բերում ու Աբովյանում օր օրի ճանապարհները դարձնում են ավելի անվտանգ ու ապահով։ Մեր՝ Հանրապետության փողոցում շարժը բավականին շատ է, կան դպրոցներ ու մանկապարտեզներ։ Այնքան ոգևորություն ապրեցինք, երբ տեսանք, որ այդ ճանապարհները հիմնանորոգվում է։ Բայց ցավոք մի քանի օր տևեց մեր ուրախությունը, երբ տեսանք , թե ինչպես մեծն «Վեոլիա ջուր» ընկերության Աբովյանի աշխատակիցները եկան, քանդեցին նոր արված ասֆալտը՝ պատճառաբանելով, թե ջրախողովակ են փոխում։ Էդ որ փոխում եք, լավ է, դժգոհ չեն, բայց աշխատանքը գոնե որակով արեք։ Մեկ-մեկ մեզ թվում է՝ «Վեոլիա ջուրն» այնպես է աշխատում, որ աջ ձեռքը չգիտի ինչ է անում ձախ ձեռքը։ Հիմա որ իդեալական ասֆալտապատված տարածքը ավիրեցիք, ո՞վ է ձեր հետևից էդ ավերակը վերացնելու, թե՞ մտածում եք ոչինչ Աբովյանի քաղաքապետարանն ու կառավարությունը մի բան կանեն»։

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, այս օրերին ՀՀ Կառավարության օժանդակությամբ, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, Աբովյան քաղաքում շարունակվում են ճանապարհների հիմնանորոգման ու ասֆալտապատման աշխատանքները։

Հոկտեմբերի 21-ին աշխատանքները սկսվել էին Աբովյան քաղաքի թիվ 2-րդ դպրոցի և հարակից շենքերի բակային հատվածներում, մինչ այդ հիմնանորոգվել են դպրոց և բակեր տանող՝ հետիոտների համար նախատեսված ճանապարհները։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Նախ առաջինը շնորհակալություն ենք հայտնում Կառավարությանը, ում աջակցությամբ մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանն իր թիմով քաղաքն օր օրի շենացնում են։ Նման ասֆալտապատման աշխատանքներ մեր քաղաքում երևի եղել են սովետի ժամանակ՝ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման տարիներին, դրանից հետո միայն տեսել ենք, որ ճանապարհներին կոսմետիկ փոսալցումներ անեն, էն էլ՝ մի անձրև կամ ձյուն, ու էդ փոսերը նորից հայտնվում էին։

Այն, որ վերջին տարիներին մեր քաղաքապետի շնորհիվ ասֆալտապատում է իրականացվում ոչ միայն քաղաքի գլխավոր փողոցներում, այլ նաև բակային հատվածներում, դա գալիս է ապացուցելու, որ մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանը նաև լուծում է ոչ միայն Աբովյանի գլխավոր փողոցների, այլև բակային հատվածների, խաղահրապարակների, դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման խնդիրը, որն անզեն աչքով էլ տեսանելի է։ Կույր պետք է լինես, որ չտեսնես այդ ահռելի աշխատանքը Աբովյանի շենացման գործում և ուղեղից էլ կախ, որ չգնահատես այն աշխատանքը, որը կատարվում է ՀՀ կառավարության և Աբովյանի քաղաքապետարանի սերտ համագործակցության արդյունքում։

Իմացել ենք նաև, որ այդ աշխատանքներին տեղում ծանոթանալու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու մեր քաղաքապետը առանց շոու անելու այցելել են Աբովյան, հետևել աշխատանքներին։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում կառավարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դ. Խուդաթյանին, Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանին, այս օրերին ամբողջ Աբովյանում ճանապարհաշինությամբ զբաղվող «Լեվ Վաս» ընկերությանը, ովքեր մեր քաղաքը փրկում են փոշուց ու ցեխից, քանի որ գիտեք՝ վատ ճանապարհները պատճառ են դառնում ամռանը փոշի շնչելու, անձրևին ու ձմռանն էլ ցեխաջրերով անհարմարություններ պատճառելու մեջ»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից