Երևանի Նորաշեն թաղամասում հսկայական փոսի հեղինակը Աջափնյակի թաղապետարանն է՝ հանձինս մեծն թաղապետի, ով փորձում է մարդկանց մոլորեցնելով այն գցել «Վեոլիա ջրի» գրպանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 4-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 6-րդ շենքի բակում ըստ բնակիչների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հայտնած տեղեկությունների՝ «Վեոլիա ջրի» թերի աշխատանքի արդյունքում դիտահորի մոտ առաջացած փոսը լուրջ վտանգ է դարձել վարորդների, քաղաքացիների և անգամ ապրող երեխաների համար, ու եղել էին դեպքեր, որ երեխաները հեծանիվով, իսկ մի քանի վարորդներ էլ՝ ավտոմեքենաներով, հայտվել էին փոսում:
Ֆոտոլրագրողը, տեղում հավատալով բնակիչներին և Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանին, նշել էր, որ մեղավորը «Վեոլիա ջուր»-ն է, մինդչեռ ժամեր անց պարզ դարձավ, որ թաղապետը փորձում է մոլորեցնել ոչ միայն բնակիչներին, այլև լրատվամիջոցին՝ իր փնթի աշխատանքը գցելով «Վեոլիա ջրի» գրպանը:
«Վելոիա ջուր»-ը նույնիսկ 2 անգամ փորձել է իր միջոներով խնդիրը լուծել՝ ցուցաբերելով բարի կամքի դրսևորում, սակայն Աջափնյակի թաղապետը հայտնել է, որ դա իրենց գործն է, իրենք կանեն, բայց ոչինչ չեն ձեռնարկել:
Դրա փոխարեն իրենց վատ աշխատանքում մեղավոր են կարգել «Վեոլիա ջրին», այսօր՝ հունիսի 5-ին, խնդրի վերաբերյալ պարզաբանում ենք ստացել «Վեոլիա ջուր» ընկերությունից, որը ներկայացնում ենք ստորև.
Ի պատասխան Ձեր՝ «Նորաշեն թաղամասում Վեոլիա Ջրի կատարած թերի աշխատանքի պատճառով երեխաները հեծանիվներով հայտնվում են փոսում. ո՞ր կառույցն է խոտանը վերացնելու» հրապարակմանը՝ տեղեկացնում ենք, որ տեսանյութում ցուցադրվող խողովակաշարը՝ հեղեղատարին միացող խողովակաշարի մի հատված է: Իսկ բակային հեղեղատարները, ըստ Վարձակալության պայմանագրի, «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից չեն սպասարկվում:
Ավելին՝ նշված հատվածում, Ընկերության կողմից սպասարկվող որևէ կոմունիկացիա չկա:
Հավելենք, որ վերոնշյալի մասին Ընկերությունը բազմիցս տեղեկացրել է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին:
Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը գործում է Վարձակալության պայմանագրի շրջանակներում և անշեղորեն իրականացնում իր բոլոր պարտավորությունները:
Հարգելի Shamshyan.com, «Վեոլիա Ջուր» ընկերության Հանրային կապերի ծառայությունը մշտապես ակտիվ կապի մեջ է լրատվամիջոցների և անհատ լրագրողների հետ ու պատրաստ է արձագանքել ցանկացած խնդրի:
Ապատեղեկատվությունից խուսափելու և բազմակողմանի լուսաբանում ապահովելու համար մշտապես պատրաստ ենք ներկայացնել նաև ընկերության մեկնաբանությունը կամ դիրքորոշումը:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն 15 օր է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ժողովրդին հայտնի 16-րդ թաղամասի Նորաշեն 6-րդ շենքի 2-րդ մուտքի դիմաց ճանապարհը դարձել է վարորդների ու շենքի բնակիչների համար փորձադաշտ:
Երեկ՝ հունիսի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«15 օր է՝ էս փոսն առաջացել է, մի քանի անգամ դիմել ենք «Վեոլիա ջուր», այնտեղից պատասխանել են, թե դա իրենց գործը չի, դիմել ենք թաղապետարան, այնտեղից էլ ասում են՝ «Վեոլիա ջրի» գործն է:
Քաղաքապետարան չենք դիմել, որովհետև այն կարծիքին ենք, որ խնդիրը «Վեոլիա ջրի» տիրույթում է, սակայն ինչպես շատ դեպքերում «Վեոլիա ջուր»-ն իր վրայից այն գցում է կամ քաղաքապետարանի, կամ թաղապետարանի վրա:
Մի քանի անգամ երեխաները հեծանիվ քշելիս հայտնվել են փոսում, բարեբախտաբար թեթև քերծվածքներ են ստացել, մի քանի անգամ էլ ավտոմեքենաներ են մութ ժամի ընկել փոսը:
Հիմա էլ հույս չունենք ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ Աջափնյակի թաղապետարանից, իրենց մոտ իրար վրա գծելու գործընթացն է առաջ գնում, սակայն չեն մտածում, որ հնարավոր է՝ մի օր արտակարգ դեպք լինի, երեխաներ հայտնվեն փոսում, ու այդ անգամ դեպքը այլ ելք ունենա:
Վստահ ենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եթե տեղեկանա էս խնդրի մասին, թաղապետին մի զանգը բավական է, որ վերջինն էլ «Վեոլիա ջրին» պարտավորեցնի, որ գա ու իր կատարած փնթի գործը վերացնի»:
Լուսանկարն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։