23697 դիտում
13:07 05-11-2023
Հակասանիտարական իրավիճակ ու խոլերայի վտանգ՝ Արարատի մարզում. խոզաբուծարանի կեղտերը ողողել են ամբողջ ջրատարը, իսկ աշխատեցնողները փորձում են «բոչկա գլորել» հայտնի գործարարներից մեկի վրա. պատկան մարմիններն «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչներից, ովքեր արադարացիորեն բարձրաձայնում էին, որ իրենց գյուղով անցնող ջրատարին դարձյալ տիրել է գարշահոտությունը, ու հակասանիտարական վիճակ է հասունանում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մոտ 1,5 տարի առաջ նույն, մի բան էլ ավելի վատ վիճակ էր: Խոզաբուծարանից թափված խոզերի կեղտը բաց էին թողնում ու մոտ մի քանի կմ-ոց ջրատարով այն անխնա հոսում էր: 2022-ի ամռանը բարձրաձայնեցինք, այդ թվում SHAMSHYAN.com-ով, ու հարցն օրերի ընթացքում կարգավորվեց, բայց 2 օր է՝ հոտը նորից սկսել է խեղդել, ու պատճառը խոզաբուծարանն է, որովհետև երևի նորից ամբողջ կեղտը դուրս են թողնում , ինչի պատճառով էլ ողջ հոտը խեղդում է գյուղը՝ ստեղծելով համաճարակային իրավիճակ:
2 օր է՝ չգիտենք էլ ում դիմենք, ասում են, որ այդ խոզաբուծարանը հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանինն է, իսկ Արարատի մարզպետարանից ու Ջրային կոմիտեից 2 օր է՝ ոչ մի արձագանք չունենք, որ գոնե գան, տեսնեն՝ ինչ է հնարավոր անել, խնդիրը լուծեն, թե չէ իրավիճակը ավելի է վատանալու, ասում են՝ պայքարում ենք կորոնայի և տարատեսակ այլ հիվանդությունների ու վիրուսների դեմ, էլ վիրուսը «պոզով-պոչո՞վ» է լինում, կաբինետներում նստած պատասխանատուները, «թափանները» լցնելու փոխարեն, թող գան, 10 րոպե կանգնեն էստեղ ու էդ զզվելի հոտը շնչեն:
Ի՞նչ է, ժամանակը չի՞ հերիքում դրանց, թե՞ իրենց համար մենք եսիմ որ կարգի մարդիկ ենք: Ամոթ է, մի քիչ մարդ եղեք ու հիշեք, որ էդ ձեր կաբինետներում նստած՝ աշխատավարձեր ու պարգևավճարներ, որ ստանում եք, մեր նման շարքային քաղաքցիների հարկեր տալու շնորհիվ է:
Ուզում ենք հավատալ, որ Արարատի մարզպետարանն ու Ջրային տնտեսության կոմիտեն շատ արագ կարձագանքեն մեր խնդրին ու հարցը կլուծեն և խոզաբուծարանի տիրոջը կպարտավորեցնեն, որ հարցը հրատապ լուծի, ինչպես որ շատ արագ լուծեց 2022 թվականին»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, գյուղացիների հայտնած տեղեկությունները, որ խոզաբուծարանը պատկանում է հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Ս. Ալեքսանյանին, իրականությանը չի համապատասխանում:
Ս.Ալեքսանյանը մեկ տարի առաջ այն վաճառել է, ու հիմա խոզաբուծարանը հիմնականում, ժողովրդի լեզվով ասած, աշխատեցնում ու տիրություն է անում ինչ-որ «Չերիի Վահան» մականվամբ անձնավորություն, ու երևի հենց նա կամ նրա գիտությամբ է, որ շահարկում են Ս. Ալեքսանյանի անունը, իսկ որ 1 տարի առաջ հենց Ս. Ալեքսանյանի հանձնարարականով ու միջոցներով է խնդիրը լուծվել, դա բոլորն էլ գիտեն:
Պարզապես «Չերիի Վահան» անունով անձնավորությունը գերադասում է խոզաբուծարանը աշխատեցնել «փնթի խոզի նման» և «բոչկա գլորել» մեկ այլ գործարարի վրա: Նմանները երևի առաջնորդվում են «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով:
Հիշեցնենք, որ ինչպես արդեն գրել էր SHAMSHYAN.com-ը, 2022 թվականի հուլիսի 31-ին, ի նշան բողոքի, Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող գյուղամիջյան ճանապարհի՝ Ջրաշենի վարչական տարածքում, Ջրաշեն գյուղի սկզբնամասում, մի քանի գյուղերի բնակիչներ ժամանակավորապես փակել էին ճանապարհը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ավելի քան 20 տարի գյուղի կանալով հոսող ջուրը կարելի է թույն համարել: 20 տարի է, չգիտենք, թե էլ ում դիմենք, որ պատկան մարմնի դուռը գնանք, որ այս խնդիրը լուծենք: Ընտրությունից ընտրություն սարեր են խոստանում, բայց հենց ընտրությունն ավարտվում է, խոստում տվող պատգամավորները հօդս են ցնդում:
Ասում են՝ պայքարում ենք կորոնավիրուսի ու վարակիչ հիվադննությունների դեմ: Ո՞ւմ են պետք ձեր այդ դատարկ խոսքերը, երբ ձեր քթի տակ տիրում է գարշահոտություն, կա համաճարակի լուրջ վտանգ, մինչդեռ ոչ կառավարությունը, ոչ՝ բնապահպանության նախարարությունը, ոչ էլ՝ մարզպետարանը, չեն ուզում ավելի քան 10 գյուղերի բնակիչների դարդին դարման լինեն:
Մի քանի կիլոմետրանոց կանալը, որը գործում էր դեռ սովետական տարիներին ու կոչվում էր ստանլինյան ջրանցք, ամբողջովին լցված է՝ մեզ հասած տեղեկություններով, հայտնի գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող խոսաբուծարանի թրիքով ու կեղտով:
20 տարի է, մի օր չտեսանք, որ էս ջրանցքից մաքուր, հողերը ջրելու համար նախատեսված չափանիշներին համապատասխան ջուր ստանանք: Բան չենք ցանկանում, էդ պաշտոնյաները, այդ թվում՝ բոլոր իշխանությունների սրտի օլիգարխ Լֆիկ Սամոն, իր ընտանիքով, գա մի քանի ժամ էստեղ անցկացնի: Վստահ ենք, 5 րոպեից ավել չի դիմանա: Մակարովի գյուլլի նման կճողոպրեն: Բայց 10 գյուղ, էս 20 տարի է, ի՞նչ անի:
Ս. Ալեքսանյանը խոզաբուծարան է բացել, լավ է արել, բայց ո՞ւմ հաշվին, հազարավոր քաղաքացիների, ավելի քան 10 գյուղերի բնակիչների առողջության հաշվի՞ն: Կառավարությունն ասում է, թե պետք է զարկ տանք գյուղատնտեսությանը, որպեսզի գյուղացին քաղաք որակյալ գյուղմթերքներ բերի: Բա տունը շինվածներ, մի օր բարեհաճեք այստեղ, տեսեք, ինչ կեղտ է կուտակված ջրանցքում, նոր երևի կհասկանաք մեր բողոքի արդարացի լինելը:
Բավական է, մեր համբերության բաժակը լցվել է: Ի՞նչ է, ձեր սրտի օլիգարխը պիտի անպայման մի քանի գյուղեր դատարկի, որ նոր հասկանաք, թե ինչպիսի վտանգ է թաքնված այդ ամենի տակ»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2095 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)