Խոշոր հրդեհ՝ Ջրվեժում հայտնի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ. տանիքը, հանդիսությունների սրահն ու խոհանոցը վերածվել են մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թևոսյան փողոցում գտնվող «Met Gala» ռեստորանային համալիրում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները նախ մեկուսացրել, ապա մարել են հրդեհը։
Այրվել են ռեստորանային համալիրի տանիքի փայտե կառուցատարրերը, հանդիսությունների սրահն ու խոհանոցը։
Դեպքի փաստով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային քննչական բաժին։
Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի հետ կապ չի ունեցել և ըստ նախնական տեղեկությունների՝ այն առաջացել է էլեկտրաշիթից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։