Արմավիրի մարզում «Mercedes»-ի և «Chevrolet»-ի հետապնդումը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի․ 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ․ հիվանդանոց է ժամանել մարզի ոստիկանության քրեական վարչության պետը
Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն դանակահարված երեք քաղաքացիներ են տեղափոխվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Երվանդ Նիկոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժշիկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, Արմավիրի մարզի քրեական ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորներն են Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Նորայր Գասպարյանը, 26-ամյա Սամվել Հայրապետյանը և 21-ամյա Էրիկ Հայրապետյանը։
Քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ Էրիկ Հ․-ն, նրա ընկեր, Երևանի բնակիչ 27-ամյա Կառլեն Գասպարյանը, նույն օրը ժամը 07։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Արաքս Խոշորացված համայնքի Գայ վարչական բնակավայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով գյուղ ժամանած մի խումբ երիտասարդների հետ, որից հետո Է․ Հայրապետյանն ու Կ․ Գասպարյանը «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Chevrolet Volt»-ին, և հասնելով Հայանիստ-Ոսկեհատ ավտոճանապարհ, Ս․ Հայրապետյանը և Ն․ Գասպարյանը միանալով Է Հայրապետյանին և Կ․ Գասպարյանին շարունակել են հետապնդումը, հասնելով Ոսկեհատ գյուղ կարողանում են կանգնեցնել «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան և շարունակել վիճաբանությունը, որի ժամանակ էլ «Chevrolet Volt»-ի ուղևորներից մեկը ձեռքին եղած դանակով հարվածել է Ս․ Հայրապետյանին, Է․ Հայրապետյանին և Կ․ Գասպարյանին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով մարմնական վնասվածք և խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և հնարավոր է նախաքննության ընթացքում այն վերաորակվի սպանության փորձ։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Էրիկ և Սամվել Հայրապետյանները եղբայրներ են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։