Լարված իրավիճակ՝ Սարի թաղում․ 4000-ից ավելի բնակիչներ, իմանալով, որ խնդրի լուծումն իր հսկողության տակ է վերցրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, հրաժարվեցին բողոքի ակցիաներից. նրանք պատրաստվում էին կաթվածահար անել երթևեկությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, մեծ թվով քաղաքացիներ, որոնց թիվն անցնում Է 4000-ը, սպառնում էին ի նշան բողոքի կաթվածահար անել Երևանի Նորքի հեռուստաաշտարակից դեպի Սարի թաղ տանող ճանապարհը, քանի որ երկար ու ձիգ տարիներ է իրենց կողմից արդարացիորեն բարձրաձայնված խնդիրը չի լուծվում
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Արդեն լցվել է մեր համբերության բաժակը։ Քանի տարի է դիմել ենք Երևանի քաղաքապետարան, որպեսզի մեր խնդիրը լուծվի։ Իսկ մենք շատ բան չենք ուզում, որպեսզի Սարի թաղի այդ «կալցևոյում» տեղադրվեն լուսակիրներ (սվետաֆոր) և տրանսպորտի համար նախատեսված կանգառները կահավորեն անհրաժեշտ պարագաներով։ 2 տարի առաջ խոստացան ու բերեցին, լուսակիրները տեղադրեցին ու ասացին, որ մի քանի օրից միացումները կտան։ Շատ ուրախացանք, էն էլ պարզվեց, որ այդ ուրախությունը մի քանի օր տևեց։ Քանի որ ոնց դրել էին սվետաֆորները, էդպես էլ եկան, հանեցին ու տարան՝ պատճառաբանելով, թե ով տենդերը շահել է, թերի աշխատանքներ է կատարել ու նրա հետ պայմանագիրը խզվել է, ինչի համար արդեն մտել ենք դատարան, դատական պրոցեսների մեջ ենք։ Ստացվում է՝ այդ որոշ վայ չինովնիկների համար առաջնայինը ոչ թե մարդու կյանքն է, քանի որ գաղտնիք չէ, որ այս հատվածում բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, և բազմաթիվ վրաերթերն են տեղի ունեցել, այդ թվում՝ մահվան ելքով, ու իրենց տենդերն է հետաքրքրում։ Էդ տենդեր շահած ընկերության ներկայացուցիչների հետ դուք ձեր հարցերը պարզեք, բայց էս հազարավոր բնակիչներին փրկեք էդ պատուհաս, վտանգներով հղի ճանապարհից։
Նայում ես ճանապարհին, տպավորություն է, թե մարդիկ են ավիրել։ Էդ ամենն ավտովթարների պատճառով է եղել։ Իսկ եթե լուսակիրները տեղադրվեն ու գործեն, վստահ ենք վրաերթերի ու վթարների թիվը կպակասեր, մենք էլ ապահով առանց վախը սրտներիս որ հեսա կմեռնենք, փողոցը կանցնենք։
Այսօր իմացանք, որ մի քանի օր է խնդրի մասին տեղեկացվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ով հանձնարարել է, որպեսզի կարճ ժամանակահատվածում պատասխանատուները խնդիրը լուծեն ի շահ բնակիչների։ Ու միայն հավատալով ՆԳ նախարարին, հրաժարվում ենք կտրուկ բողոքի ակցիաներից՝ վստահ լինելով, որ վերջապես այս հազարավոր բնակիչների արդարացի խնդրանք-պահանջը կլուծվի»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ ՆԳ նախարար Ա. Սարգսյանի կարգադրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ արդեն կատարվում է ուսումնասիրություն ու երեկ համապատասխան աշխատակիցները Ա․ Ոսկանյանի հանձնարարականով եկել ու ուսումնասիրել են խնդիրը, ու արդեն աշխատանքներ են կատարում՝ բնակիչների բարձրաձայնած հարցին դրական լուծում տալու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։