211652_close_icon
views-count826 դիտում article-date 13:25 02-06-2024

Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել. կան տուժածներ

Ստամբուլում հունիսի 2-ին փլուզված  բնակելի շենքի փլատակներից փրկարարներին հաջողվել է դուրս բերել 7 մարդու:

«Արմենպրես»- ի  հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է AHaber հեռուստաալիքը, այս մասին հայտնել  է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը՝ հավելելով, որ ևս երկու մարդ գտնվում են փլատակներում, որոնց դուրսբերման համար փրկարարական աշխատանքներ են իրականացվում:

«Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել յոթ մարդու, նրանցից երկուսի վիճակը ծանր է», - ասել է Գյուլը լրագրողներին՝ նշելով, որ շենքը կառուցվել է 1988 թվականին:

Պատասխանելով փլուզման հնարավոր պատճառների մասին հարցին, նա բացառել է պայթյունի վարկածը՝ հավաստիացնելով, որ դրա մասին վկայող հետքեր չեն գտնվել:

Նմանատիպ նյութեր