Կիևի կենտրոնում բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր
                        Կիևի կենտրոնում` Բոգդան Խմելնիցկու փողոցում, բնակելի շենք է փլուզվել: Այս մասին հայտնում է ТАСС  գործակալությունը: 
Ուկրաինայի ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ըստ նախնական տվյալների` կա 5 զոհ, 2 վիրավոր: 
Վթարային շենքի փլուզման պահին ներսում շինարարներ են եղել: Այս պահին դուրս է բերվել միայն  1 դի:
Տեղում աշխատում է 44 փրկարար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

