Yandex-ը փորձում է փրկել իր գերհամակարգիչները ուկրաինական դրոններից
Հոկտեմբերի սկզբին Yandex-ի մի քանի տվյալների կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներն ընկերության ղեկավարությանը ստիպել են արտակարգ միջոցներ ձեռնարկել կարևորագույն սարքավորումները փրկելու համար, գրում է 1lurer.am-ը։
Ռուսական տեղեկատվական տեխնոլոգիաների հսկա Yandex-ն իր երեք ամենահզոր գերհամակարգիչները դուրս է բերել իրենց նախկին տեղակայման վայրերից և այժմ դրանք տեղակայում է նոր հարթակներում:
Խոսքը «Լյապունով», «Գալուշկին» և «Չերվոնենկիս» բարձրակարգ հաշվողական համակարգերի մասին է, որոնք ընկերության հաշվողական ենթակառուցվածքի առանցքային տարրերն են: Ընկերությունն ընդգծել է, որ գերհամակարգիչները չեն վնասվել Yandex-ի տվյալների կենտրոնների վրա վերջերս կատարված հարձակումների ժամանակ: