Հնդկաստանում 6 հարկանի բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր
Առնվազն 3 մարդ է զոհվել և մի քանիսը վիրավորվել Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի ունեցած 6 հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Հաղորդվում է, որ փլատակների տակ դեռ 1 տասնյակից ավելի մարդիկ կան, որոնց այնտեղից դուրս բերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ շենքը վերջերս էր կռուցվել։ Փլուզման պահին այնտեղ եղել է 5 ընտանիք։