Ղազախստանում բնակելի շենք է փլուզվել. հաղորդվում է առնվազն 9 զոհի մասին, նրանց մեջ մանկահասակներ կան
Առնվազն 9 մարդ է զոհվել Ղազախստանի Կարագանդա շրջանի Շահան ավանում տեղի բնակելի շենքերից մեկի փլուզման հետևանքով։ Այդ մասին հայտնում է Interfax գործակալությունը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլուզման պատճառը եղել է ջեռուցման համակարգի կաթսայատան պայթյունը։
Փրկարարնրը փլատակներից դուրս են բերել 9 քաղաքացու դի, ևս 2-ը կենդանության նշաններ են ցույց տվել փլատակների տակից, նրանց փորձում են անվնաս դուրս բերել։
Զոհվածներից 3-ը մանկահասակ երեխաներ են։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԻ հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը։
Փրկարարական ու վթարի հետևանքների վերացման աշխատանքնրին ներգրավված է 280 մարդ՝ փրկարարներ, ոստիկաններ, Ազգային գվարդիայի զինվորներ ու հասարակ քաղաքացիներ։