Տիգրան Ավինյանի հանձնարարականը Էրեբունու թաղապետերի համար արժեք չունի. Մուշավան-Ջրաշեն մոտ 2 կմ՝ փոսերով հարուստ ճանապարհի, որտեղ նաև ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, «հոնքը սարքելու փոխարեն աչքը հանեցին ու հեռացան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 10-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով բնակիչների խնդրանքն էր փոխանցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի նրա անմիջական միջամտության արդյունքում վերջապես լուծվի Էրեբունի վարչական շրջանում՝ դեպի Մուշավան և Ջրաշեն տանող 1.5-2 կիլոմետրանոց ճանապարհի եթե ոչ հիմնանորոգման, ապա գոնե ասֆալտապատման խնդիրը։
Հրապարակման հաջորդ օրը Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից տեղեկացրել էին, թե քաղաքապետը հանձնարարել է կոմունալ վարչությանը, որպեսզի հրատապ միջոցներ ձեռնարկեն, գոնե «Վեոլիա ջրին» պարտավորեցնեն, որպեսզի ջրի արտահոսքը դադարեցվի, իսկ տրանսպորտի համար նախատեսված կանգառն էլ բարեկարգվի։
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անցել է արդեն մոտ 20 օր, սակայն կարելի է ասել քաղաքապետարանի կոմունալ բաժինը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանն ու «Վեոլիա ջուրն» արհամարհած ունեն Տիգրան Ավինյանի հանձնարարականի կատարումը, հակառակ դեպքում մի քանի օրը բավական էր, որպեսզի խնդիրը լուծվեր։ Իսկ հրապարակման հաջորդ օրը ինչ-որ մարդիկ են ժամանել տրակտորով, իբրև թե գործ անելու, սակայն «հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հանեցին ու գնացին», ահազանգում էին քաղաքացիները
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ է հրապարակել Էրեբունի վարչական շրջանում Գաջեգործների փողոցից դեպի Աղի լիճ տանող ճանապարհին տեղի ունեցած փլուզման մասին, որը ցավոք, ողբերգական էր։ Երեկ դեպքի վայրում էր նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հ․ Բալայանը, ով ուշի ուշով հետևում էր, թե ինչ պրոֆեսիոնալ ձևով են աշխատում փրկարարները, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը ու եթե Էրեբունու թաղապետն իր թիմով և «Վեոլիա ջուրն» աշխատեն հրշեջ-փրկարարների ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների նման, ապա Մուշավան-Ջրաշեն ճանապարհի այդ հատվածը, որտեղ նաև բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր են տեղի ունեցել, ցավոք, նաև ողբերգական, խնդիրը կլուծվեր։ Հիմա 20 օր է՝ սայլը տեղից չի շարժվում, ու հարյուրավոր քաղաքացիներ ու հազարավոր վարորդներ իրենց դժգոհությունն են ուղղում նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն երկար ու ձիգ ամիսներ, անգամ երկու տարի էր՝ Երևանի հիմնադիր Արգիշտի թագավորի կառուցած Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից մեկ կմ հեռավորության վրա՝ դեպի Մուշավան և Ջրաշեն տանող ճանապարհը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար, որտեղ գրեթե ամեն օր նրանց միջև վիճաբանություններ էին տեղի ունենում, ու պատճառը, ըստ բնակիչների, ահագին ժամանակ՝ մոտ 1․5 կմ երկարությամբ, անբարեկարգ, փոսերով՝ այդ թվում ջրով լցված հարուստ ճանապարհն էր։
Հոկտեմբերի 10-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ու վարորդներն ասել էին․ «Մեկ ու կես երկու տարի է՝ էս խնդիրը կա, արդեն հոգնել ենք Էրեբունու թաղապետին ու «Վեոլիա ջրին» դիմելով։ Մեկը մեկի վրա է գցում, իսկ հարցը չի լուծվում։
Ամեն իրիկուն այս հատվածում վարորդների միջև վիճաբանություններ են տեղի ունենում, դրան գումարած՝ մի քանի անգամ էլ փոսերից փախցնելու հետևանքով ավտոմեքենաները իրար են բախվել։
Մի քանի դեպք էլ եղել է, որ ողբերգական ավարտ է ունեցել, ու ամեն անգամ նման դեպքերից հետո պատասխանատուներն ասում են՝ խնդիրը կլուծենք, բայց լուծելու սկիզբը չենք տեսնում։
Թաղապետին ու «Վեոլիա ջրին» էլ ընդհանրապես չարժե դիմել, որովհետև էդ մարդկանց համար երևի աշխարհը կանգնած է, պետք է իջնեն։
Դրա համար էս լավ օրով, մեր քաղաքի տոնի օրը դիմում ենք քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ գոնե նրա միջամտության արդյունքում հարցը լուծվի։ Խմելու ջրի խողովակը վնասվել ու մոտ երկու տարի է՝ ջուրը կորում է։
Մեկ լիտր ջուր մարդը գողանա, կսարքեն ազգի թշնամի։
Իսկ Երևանի քաղաքապետարանն էլ պետք է հետևողական վերաբերմունք ցուցաբերի ոչ միայն խնդիրը լուծելու, այլ նաև իր իսկ կողմից ստեղծված տրանսպորտի համար նախատեսված կանգառը կարգի բերելու համար։
Ավտոբուսը կանգառում կանգնում է բավականին հեռու, քանի որ ճանապարհին նայես, «լացդ կգա»։
Կանգառը անգամ թեքվել է, ու տպավորություն է ստեղծվել, թե կանգառին «ինսուլտը» խփել ա»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։