211652_close_icon
views-count1948 դիտում article-date 08:52 31-10-2026

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ «Mazda CX-5»-ը Իսակովի պողոտայում՝ վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մահը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Ակբա բանկ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Գարիկ Ավետիսյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով, մինչդեռ դեպքի վայրից մոտ 100 մետր հեռավորության վրա առկա է եղել վերգետնյա հետիոտնային անցում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+

Նմանատիպ նյութեր