33323 դիտում
20:46 24-02-2022
Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Ազատ Սահակյան. «Նվիրում» գիրքը մի փոքրիկ ակնարկ է քո հերոսական անցյալից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 23-ին, Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնում, տեղի ունեցավ հուշ միջոցառում, որը կրում էր «Նվիրում» խորագիրը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում 42 օր մարտնչած, նահատակված, լեգենդ դարձած Ազատ Սահակյանին:
Երեկ երիտասարդ հերոսը կդառնար 21 տարեկան:
Հուշ- ցերեկույթին ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ մանկական, պատանեկան, ուսանողական և զինվորական:
Ներկա էին նաև հերոսածին մայրեր, որոնց որդիները նույնպես դարձել են լեգենդ, իրենց կյանքը զոհաբերելով 44-օրյա պատերազմի ժամանակ:
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ելույթով հանդես եկան ներկաներից մի քանիսը, այդ թվում՝ Արցախի պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին լեգենդ դարձած հերոսների հիշատակը: Հուզիչ էր սիրված ու ճանաչված երգչուհի Սոնա Շահգելդյանի կատարումը:
Միջոցառումից հետո ներկաները այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու և խնկարկում կատարելու հերոսի շիրիմին:
Ազատ Վահեի Սահակյանը ծնվել է 2001թ.-ի փետրվարի 23-ին։
Սովորել է Նոր Նորք վարչական շրջանի թիվ 198 ավագ դպրոցում։
Մինչ զորակոչվելը ավագ դպրոցի հետ համատեղ սովորում էր նաև Երևանի պետական արհեստագործական ուսումնարանում՝ ընտրելով «Խոհարարական գործ» բաժինը: Այնուհետև դպրոցն ու ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ` հոգեբանության բաժին։
Ծառայել է Արցախի Հանրապետության Մարտունի 3 զորամասի առաջին գումարտակի առանձինների նռնականետային դասակում։ Ծառայության ընթացքում ստացել է սերժանտի կոչում։
Պատերազմի ընթացքում մասնակցել է Հադրութի, Մարտունու թեժ մարտերին: Վերջին թեժ մարտը եղել է Կողակ սարի վրա:
Ազատը շատ աստվածավախ և աստվածապաշտ էր, զինակից ընկերներին սովորեցրել է աղոթել. ամեն մարտից առաջ ծնկաչոք աղոթք էին անում: Սակայն Աստված այլ ծրագիր ուներ... Նոյեմբերի 7-ին նա բռնեց հավերժի ճամփան:
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշանով։
Ինչպես նաև Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կողմից պարգևատրվել է «Մանկավարժական համալսարան» մեդալով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 328+
328+