211652_close_icon

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․Ապարան-Հարթավան ճանապարհին այրվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա․ այն դարձել է ոչ շահագործելի․ օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count7726 դիտում article-date 21:13 16-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան–Վանաձոր ավտոճանապարհի Ապարան–Հարթավան հատվածում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ՆԳՆ ՓԾ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, դեռևս անհայտ հանգամանքներում Lexus մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սարգսյանի, ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել են։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան ընթացքի մեջ է բռնկվել, և կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր