211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել բնակչին պատկանող անասնագոմում. գյուղացիներն ու հրրշեջները, մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են 12-ից ավելի մայրացու խոզ ու մոտ 120 խոճկոր՝ սատկած վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2392 դիտում article-date 10:52 15-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ից 08:00-ի սահմաններում Նոր Հաճն խոշորացված համայնքի Գետամեջ բնակավայրում բնակիչները նկատում են, որ 1-ին փողոցի 20-րդ տան անասնագոմից կրակ և ծուխ է դուրս գալիս: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ անասնագոմում, որտեղ եղել են մոտ 200-ից ավելի մայրացու խոզեր և խոճկորներ, կրակ է բռնկվել: 

Բնակիչները ահազանգում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ու մինչ կժամաներ հրշեջ-փրկարարական ջոկատի խումբը, գյուղացիները՝ վարչական բնակավայրի ղեկավար Արեն Շահբազյանի գլխավորությամբ, պայքարել են կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջները մարել են այն, որից հետո անասնագոմում հայտնաբերվել է 12-ից ավելի մայրացու խոզ, մոտ 170-ից ավելի խոճկոր:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները և ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները:
 
Թե ինչն է եղել անասնագոմում առաջացած կրակի պատճառը, պարզվում է:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ էլեկտրալարերի թույլ միացումը լինի պատճառը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկացել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ում հանձնարարականով արդեն մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները կապ են հաստատել սննդի անվտանգության տեսչության հետ, ովեքեր արդեն ժամանում են նշված վայր՝ որպեսզի օգնեն գյուղացուն՝ ամբողջը տեղափոխել դաշտամիջյան վայր, որտեղ մի քանի մետր խորությամբ պետք է փոս փորեն, այն լցնեն փոսի մեջ ու հողով փակեն, քանի որ այն այն այլևս պիտանի չէ: 

Դեպքի վայրում մի քանի գյուղացիներ նշում էին, որ տուժածը մեկ խոճկորից է սկսել ու առավոտից երեկո իր արդար քրիտինքով բազմացրել է խոզերին ու այսօր նման դեպք տեղի ունեցավ.

«Ուզում ենք խնդրանքով դիմել պատկան մարմիններին, որպեսզի ինչքան հնարավոր է՝ օգնության ձեռք մեկնեն»: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր