211652_close_icon
views-count27569 դիտում article-date 21:02 21-06-2022

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, լուսաղբյուրցի Գրիգոր Աղաբաբյան. հերոսի անունով բացվեց խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզի, Լուսաղբյուր բնակավայրի բնակիչ, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, ԱՀ նախագահի կողմից «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» մեդալով պարգևատրված հերոս Գրիգոր Թովմասի Աղաբաբյանը հունիսի 19-ին կդառնար 20 տարեկան:

Լուսաղբյուրում Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, ՀՀ ՊՆ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Սպիտակի բաժանմունքի պետ Հրահատ Գևորգյանի և աշխատակիցների, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի, համայնքի ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքապետարանի աշխատակիցների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ու աշխատակիցների, զինվորի ծնողների, նրա հարազատների և բազմաթիվ լուսաղբյուրցիների ներկայությամբ տեղի ունեցավ միջոցառում և խաչքարի օծման արարողություն` ի հիշատակ Գրիգոր Աղաբաբյանի և Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված նրա զինակից ընկերների:

Հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի կողմից օրհնության խոսքն ուղղելուց, խաչքարի օծման արարողությունից հետո սկսվեց Սպիտակի «Մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի կողմից կազմակերպված միջոցառումը, որի անթերի անցկացման համար ջանք ու եռանդ չէին խնայել հաստատության նորանշանակ տնօրեն Աննա Աջամյանը, աշխատակիցները և սաները, որոնց ելույթները գրավեցին ներկաների ուշադրությունը:

Միջոցառման ողջ ընթացքում խոսվեց Գրիգորի մասին, ցուցադրվեց նրա մասին պատմող փոքրիկ հոլովակ: Իր կատարումներով հանդես եկավ մեզ բոլորիս հայտնի Դավիթ Աղասին, ով իր ստեղածագործություններից մեկը նվիրել էր Գրիգորի հրամանատար`Անդրեյ Յուրիկի Ավագյանին:

Գրիգոր Աղաբաբյանին նվիրված հեղինակային ստեղծագործությունով հանդես եկավ Սպիտակի «Մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի երգի խմբակի գեղարվեստական ղեկավար Սահականուշ Արղամանյանը:

Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին Գրիգոր Աղաբաբյանի և Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված նրա զինակից ընկերների հիշատակը հավերժացնող խաչքարին:

Հավերժ փա՛ռք մեր հերոս նահատակներին։
Հավերժ փա՛ռք հայոց հզոր բանակին:

Գրիգոր Թովմասի Աղաբաբյան ծնվել է 2002թ հունիսի 19-ին, Լոռու մարզի Լուսաղբյուր 2008թ հաճախել է Լուսաղբյուրի միջին դպրոց:

2020թ.հուլիսի 8ին, զորակոչվել է Բանակ, ծառայել է Ֆիզուլիում (Վարանդա) :

Եղել է Ֆագոտ հակատանկային հրթիռային համակարգի Օպերատոր սեմպտեմբերի 27-ին մասնակցել է Ջրականի (Ջեբրայիլի) թեժ մարտերին: Զոհվել է հոկտեմբերի 12-ին, Ֆիզուլի Ղարաբազար հատվածը պաշտպանելիս։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Արիության համար մեդալով:


Տեքստը՝ Սպիտակ խոշորացված համայնքի

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 456+
456+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր