Արագածոտնի մարզում «Mercedes»-ի և քարով բարձված «ԶԻԼ»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված «Mercedes»-ի վարորդը մահացել է․մինչ այդ մահացել էին նրա ուղևորն ու «ԶԻԼ»-ի վարորդը․ԼՈՒՍԱՆԿԱՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Վայոց Ձորի մարզի բնակիչ, 18-ամյա Նորայր Գյուլնազարյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին՝ Արագածոտնի մարզում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին բախվելու հետևանքով։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 72 կմ հատվածում ավտովթար էր տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել էին փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Էդգար Ավդալյանի գլխավոորությամբ:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Տիգրան Բարսեղյանն ու Վաչագան Մանուկյանը:
Պարզվել էր, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում:
Նշված հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Խաչիկ Մանուկյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նորայր Գյուլնազարյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, «ԶԻԼ»-ն էլ, որը բարձված էր եղել տուֆ քարով, կողաշրջվել էր և քարերի մի մասը թափվել էին:
Վթարի հետևանքով «ԶԻԼ»-ի վարորդ Խ. Մանուկյանն ու «Mercedes»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել էին, իսկ Ն. Գյուլնազարյանը տեղափոխվել էր «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը:
Փրկարարներից ավելի քանի 3 ժամ պահանջվեց, մինչև որ հատուկ տեխնիկաների միջոցով «Mercedes»-ի մահացած ուղևորին դուրս բերեցին ավտոմեքենայից, իսկ «ԶԻԼ»-ի վարորդին՝ իր ավտոմեքենայի տակից:
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մանվել Թամրազյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արա Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։