211652_close_icon

Ավտովթար Կոտայքի մարզում․ Ձորաղբյուր–Ջրվեժ ավտոճանապարհին՝ Արտաշատի խճուղում բախվել են «Mercedes»-ն ու «Գազել»-ը․ կա 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5299 դիտում article-date 21:00 15-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Առինջ–Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Mercedes» և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են. մի մասը՝ Աբովյանի բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ, նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Վիկտոր Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի մարզի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր