Արտակարգ դեպք՝ Երևանում. սուր, կտրող-ծակող առարկայի հարվածի հետքերով 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի», 1 հոգի՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոններ. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. հայտնաբերվել են արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի:
Կարճ ժամանակ անց մեկ այլ օպերատիվ տեղեկություն էլ ստացվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում, որ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական եկնտրոն:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունու հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազունցի գլխավորությամբ, իսկ Շենգավիթի բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Տեղում նշված բժշկական կենտրոններում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատրավածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում են վիրահարանում:
Հիվանդանոց են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանի, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ:
Մինչ «Էրեբունի» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններում պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Էրեբունու համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել Այվազովսկու փողոցից ու արդեն Էրեբունու ոստիկաններն ու Երևանի քրեական ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր և գազային ատրճանակի՝ չկրակված 3 պարկուճ:
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանոնւթյան պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրեբունու համայնքային և Երևանի քրեական ոստիկանները պարզել են վիրավորների ինքնությունները:
«Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչ 21-ամյա Ռաֆայել Մ.-ն և Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Լևոն Թ.-ն, իսկ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Ս.-ն:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։