Ավտովթար Երևանում․ բախվել են «Nissan»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ին․ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին․ օպերատիվ են գործել փրկարարները, պարեկներն ու բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:20-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 18 շենքի մոտ բախվել են «Toyota», «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են «Toyota»-ն և «Nissan»-ը և տեղում իրականացրել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Աշոտ Կարինյանն ու Հայկազ Սարգսյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի «1-03» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ չեն տուժել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Nissan»-ի վարորդը եղել է ավտոլվացման կետի աշխատակից։ «Nissan»-ի սեփականատերը իր ավտոմեքենան բերել էր լվացման կետ, իսկ աշխատակիցը մեքենան լվանալուց հետո ասել էր, որ տանում է անիվները փչելու, սակայն տեղի է ունեցել վթարը։ Իսկ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, որի սեփականատերը կին է, եղել է կայանված։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։