Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Նոր Նորքի թիվ 98 մսուր-մանկապարտեզում. ծնողները իրենց երեխաների հետ մի կերպ են հաղթահարում կեղտաջրերը, որոնք լցվել են գլխավոր մուտքի մոտ, որտեղ տիրում է նաև գարշահոտություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 98 մսուր-մանկապարտեզում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտվանից մանկապարտեզի գլխավոր մուտքի առջև լցվել է կեղտաջուր, ինչի պատճառով էլ ծնողները մեծ դժվարությամբ են երեխաներին մոտեցնում մանկապարտեզ:
Խնդրի մասին արդյո՞ք տեղյակ են Երևանի քաղաքապետարանը, Նոր Նորքի թաղապետարանը, «Վեոլիա ջուր»-ը, հայտնի չէ:
Բայց որ քանի ժամ է՝ տարածքում նման վիճակ է ու տիրում է գարշահոտություն, ակնհայտ է:
Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը, «Վեոլիա ջուր» ընկերության Երևանի պատասխանատուները սիրում են չարած գործն այնպես ներկայացնել, թե տեսեք-տեսեք, մենք սրտացավ մոտեցում ենք ցուցաբերում, մանավանդ՝ երեխաների հանդեպ: Այդ դեպքում այսօր առավոտվանից նման պատկեր է տիրում Նոր Նորքի թիվ 98 մսուր-մանկապարտեզում, իսկ պատասխանատուները, կարծես թե, արջի քուն մտած լինեն:
Խնդիրը պետք է ոչ թե օրերի, ոչ թե ժամերի, այլ րոպեների ընթացքում կարգավորվի, հակառակ դեպքում կա վտանգ, որ այն կարող է հիվանդությունների պատճառ դառնալ երեխաների համար:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի