211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. 71-ամյա տղամարդը իր բեռնատարի վրա աշխատանքներ կատարելիս նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել. բժիշկներն արձանագրել են նրա մահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4951 դիտում article-date 14:46 17-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 71-ամյա Ալբերտ Ա.-ն Լեռնավան գյուղում իր վարած բեռնատար ավտոմեքենան կայանել է, ապա աշխատանքներ կատարելու ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նրան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 
 
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպնավող հատուկ տարածք: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր