211652_close_icon

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Աբովյանում հայտնի, ՊՊԾ գնդում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Արթուր Վանոյանի անվան դպրոցում. դիտահորերից թափվող կեղտաջրերի հոտն անգամ զգացվում է դասապրոցեսի ժամանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2906 դիտում article-date 13:37 16-10-2025
Տևական ժամանակ է՝ Աբովյան քաղաքի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի վարչական տարածքում տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ:
 
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ֆիքսել է, թե դպրոցի գլխավոր մուտքի դիմաց գտնվող մարզադաշտի մի հատված լցվել է կեղտաջրով, ինչի պատճառով էլ հոտն անգամ զգացվում է դասասենյակներում, երբ աշակերտները դասապրոցեսի են լինում:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2 դիտահորերից ամիսներ շարունակ կեղտաջուրը իր ողջ պարունակությամբ դուրս է գալիս և հոսում՝ լցվելով մարզադաշտ:
 
Հետաքրքիր է՝ արդյոք խնդրի մասին տեղյակ են Կրթության, գիտության, մշակույթի և սպրտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, «Վեոլիա ջուր» ընկերությունը, քանի որ նրանց պատասխանատվության տակ է այս գարշահոտությունը վերացնելու խնդիրը: 

Մարզերում դպրոցները քաղաքապետարաններին չեն ենթարկվում, հակառակ դեպքում պատասխանատվություն քաղաքապետարանը չի կրում:
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում դպրոցում սովորող երեխաների ծնողները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Միշտ հպարտացել ենք, որ մեր երեխաները սովորում են Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում, որը ունի մեծ մարզադաշտ, սակայն ում է պետք դա, եթե այն իր նպատակին չի ծառայում:
 
Ով է տեսել՝ 21-րդ դարում ուսումնական հաստատությունում տիրի նման գարշահոտ ու հակասանիտարական վիճակ: 

Ով է դրա պատասխանատուն՝ չգիտենք, երևի նրանց այդքան էլ չի հուզում, թե աշակերտները ինչ պայմաններում են ֆիզկուլտուրայի դասաժամը անցկացնում:
 
Ասում են՝ աբողջ աշխարհը ֆուտբոլը զարգացնում է, իսկ մեզ մոտ՝ Աբովյանի այս դպրոցում ֆուտբոլի դաշտը որպես այդպիսին, կարելի է ասել, չկա:

Մենք գիտենք, որ դա պիտի «Վեոլիա ջուր»-ը անի, բայց էնտեղից էլ ասում են՝ դա մեր գործը չի: 
Հետաքրքիր է՝ բա ո՞ւմ դիմենք:
 
3 կառույց կա, 3-ն էլ ցուցաբերում են քար անտարբերություն»: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր