26074 դիտում
10:32 06-03-2022
Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած արեշցի Արման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բարձունքը մերն է, տղերքը չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին:
Դիպան աստղերին՝ աստղերը հանգան
Ու լեղի քսվեց մեր ցամաք հացին…
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր.
Բարձունքը մերն է, տղերքը չկան...
Երեկ՝ մարտի 5-ին, Երևան քաղաքի Նոր Արեշ 34 և 25 փողոցերի խաչմերուկում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Արման Գևորգյանի հիշատակը հավերժացնող խաչքար:
Մինչ խաչքարի բացումը, որը կատարեցին հերոսի զինակից ընկերները, զորամասի սպաները, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում նահատակված առյուծ ու արծիվ, լեգենդ դարձած հերոսների հիշատակը, այնուհետև հոգևոր հովվի կողմից օծվեց խաչքարը:
Ողջ միջոցառման ընթացքում ներկաները անընդհատ կրկնում էին ամեն հայի տանը միշտ հնչող՝ Խաչիկ Մանուկյանի «Բարձունքը մերն է, տղերքը չկան» հանրահայտ բանաստեղծությունը:
Նրանք ասում էին. «Արմանն ու նրան նման նահատակված բոլոր հերոսները բարձունք չեն հանձնել, նրանք բարձունքը պահել են ու պատրաստ էին է՛լ ավելի բարձունքներ ազատագրելու: Այդ դիվանագիտությունն ու քաղաքական որոշ գործիչների անհեռատես ու փնթի աշխատանքի արդյունքում է, որ բարձունքը մնաց հակառակորդին:
Բայց քանի կա Արմանի ու նրա նմանների հիշատակը, գալու է օրը, երբ մեր հերոս տղերքը երկնքից տեսնելու են, որ բարձունքը նորից մերն է լինելու»:
Հուզիչ էր Արմանի սովորած դպրոցի ուսուցչուհու և թիվ 8 ուսումնարանի, որտեղ նույնպես սովորել է Արմանը, սաների խոսքը:
ճիշտ է, ներկաներից շատերը հազիվ էին զսպում արցունքները, բայց ասում էին. «Այդ արցունքները հպարտության, առաջ գնալու, Արմանի ու նրա նմանների հիշատակը վառ պահելու արցունքներ են: Մենք այդ հերոս տղերքին պարտք ենք: Ու եթե մենք այսօր ապրում ենք, դա Արմանի ու նրա նման տղերքի շնորհիվ է: Մենք երբեք բացակա չենք դնի ձեզ, առյուծ տղերք»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ միջոցառմանը ներկա էին առյուծածին մայրեր, Արմանի զինակից ու ուսանողական ընկերներ, ովքեր միջոցառումից հետո այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ծաղիկներ խոնարհելու ու խնկարկելու հերոսի շիրիմին, որտեղ էլ ի լուր աշխարհի ասելու են՝ ծնունդդ շնոհավո՛ր, լեգենդ դարձած հերոս, արեշցի Արման:
Արման Արթուրի Գևորգյանը ծնվել է 2002թ֊ի մարտի 5֊ին՝ Երևանում։ Սովորել է թիվ 45 հիմնական դպրոցում, այնուհետև թիվ 8 արհեստագործական ուսումնարանում։ Ժամանակի ընթացքում հոր արհեստն է յուրացրել և աշխատել։
Հուլիսի 8֊ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Ստեփանակերտի Ցոր զորամասում։ Ունեցել է սրտի խնդիր, եղել է ականանետի հաշվարկի հրամանատար և նշանառու։ Պատերազմը սկսելուց եղել է 2 ամսվա ծառայող, սկզբից մարտնչել է Հաթերքում, հոնկտեմբերի 24֊ին ընկել է հոսպիտալ, նոյեմբերի 1֊ին՝ տեղափոխվել Կարմիր շուկա։
Զոհվել է նոյեմբերի 10֊ին` հրադադարից ժամեր հետո, հրամանատարի և 2 զինակից ընկերների հետ միասին` ավիահարվածից։
Բնավորությամբ ընկերասեր էր, բարի։ Սիրում էր իր աշխատանքը, նվիրված էր ընտանիքին ընկերներին և իր աշխատանքին։
Հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի՝ Արցախի Հանրապետության կողմից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 517+
517+