211652_close_icon

Ավտովթար՝ Լոռու մարզում. «ՎԱԶ 2112» մակնիշի ավտոմեքենան Սպիտակի ոլորաններում մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել է ձորում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1330 դիտում article-date 09:24 15-10-2025
Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «ՎԱԶ 2112» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Վանաձոր-Երևան ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հենրիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Հրաչ Մխիթարյանի, դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Պողոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Գևորգ Աբրահամյանը:

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր