211652_close_icon
views-count3638 դիտում article-date 17:31 22-01-2017

ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել այն ցուցարարների դեմ, ովքեր կապ ունեն անկարգությունների հետ

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցներն ու պարբերականները, մի շարք ամերիկացիների դեմ մեղադրանք կներկայացվի, կապված նորընտիր նախագահի երդմնակալության օրը տեղի ունեցած ցույցերի հետ։ Նշվում է, որ ձերբակալվել է մոտ 300 մարդ, ովքեր ազատ են արձակվել, սակայն պետք է ներկայանան դատարան։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը ԱՄՆ մի շարք քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր և անկարգություններ։

Նմանատիպ նյութեր