Թուրքիայում ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր կապ ունեն ռուս դեսպանի սպանության հետ
Ինչպես հաղորդում են թուքական լրատվամիջոցները, թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 5 մարդու, ովքեր կապ ունեն Ռուսաստանի դեսպան Ա․ Կառլովի սպանության հետ։
Ձերբակալվածներից 4-ը ռուս դեսպանին սպանած Մևլութ Ալթնթաշի ծառայակիցներն են, իսկ 1-ը՝ գյուլենական շարժման համախոհներից։
Հիշեցնենք, որ դեսպանը սպանվել է դեկտեմբերի 19-ին, Անկարայի արվեստի կենտրոններից մեկում բացված ցուցահանդեսի ժամանակ ելույթ ունենալիս։