49255 դիտում
22:02 10-08-2017
Բոլոր այն տղաները, ովքեր ունեն հարցեր, խնդիրներ և պատրաստ են պայքարելու հանուն արդարության, հանուն բոլոր այն տղերքի, ովքեր այսօր մեզ հետ չեն, կարող են միանալ ՔՊՄ -ի թիմին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Oգոստոսի 9-ին տեղի ունեցավ քառօրյա պատերազմի մասնակիցների ժողով. քննարկվեցին առաջիկա անելիքները, հավաքագրվեցին ՀԿ-ի անդամների առաջարկներն ու ցանկությունները, սահմանվեց հավաքների պարբերականությունը, իրականացվեց ՔՊՄ -ի մասնակիցների անդամագրում։
Նիստին ներկա էին նաև կազմակերպությունների ղեկավարներ, ովքեր տվեցին իրենց խորհուրդները և պատրաստակամություն հայտնեցին լինելու կազմակերպության կողքին։
Քննարկումներ կատարվեցին նաև հետևյալ թեմաներով՝ կրթական և ռազմական ծրագրերի առաջարկ ՀՀ պաշտպանության նախարարությանը, ”Արտակարգ իրավիճակներում ծառայության կազմակերպում” , "Պատերազմական իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և գործելու համար անհրաժեշտ միջոցներ և պայմաններ ստեղծելու ուղիները"։
Քառօրյա պատերազմի մասնակից երիտասարդների ուսման վարձերի հետ կապված հարցերի բարձրաձայնում, զինվորական գրքույքներում <<Մարտական գործողություների մասնակից>> գրելու հարցի բարձրացում, ՔՊ-Ի ժամանակ զոհված և վիրավորված տղաներին ու նրանց ընտանիքներին օգնելու ծրագրերի քննարկում:
Բոլոր այն տղաները, ովքեր ունեն հարցեր, խնդիրներ և պատրաստ են պայքարելու հանուն արդարության, հանուն բոլոր այն տղերքի, ովքեր այսօր մեզ հետ չեն, կարող են միանալ ՔՊՄ -ի թիմին։
[color=#EF2929]
<<Դիրքապահ>> քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման նախագահ` Մանուել Մանուկյան[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)