ԱՄՆ-ում 55 մարդու մեղադրանք է առաջադրվել Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների փաստով
ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են առաջադրել 55 անձի՝ կապված չորեքշաբթի օրը Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հետ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է [url=https://www.bloomberg.com/news/articles/2021-01-07/man-charged-in-pro-trump-riots-on-capitol-hill]Bloomberg[/url]-ը՝ վկայակոչելով Կոլումբիայի Մետրոպոլիտեն շրջանի փաստաբանի պաշտոնակատար Մայքլ Շերվիին:
Գործակալության տվյալներով, կասկածյալների մեծ մասը մեղադրվում է ապօրինի մուտքի և հարձակման համար, բայց մեղադրվողների մեջ կան նաև մեկ օր առաջ` Կապիտոլիումի մոտ կիսաավտոմատ հրացաններ կրելու համար ձերբակալված մարդիկ:
Շերվինն ընդգծել է, որ ապագայում նախատեսում են այլ մեղադրանքներ առաջադրել. «Սա լավ սկիզբ է, բայց ոչ մի դեպքում ավարտ», - ասել է նա:
Իր հերթին, Associated Press-ը գրել է, որ, ըստ Շերվինի, իշխանությունները ծրագրում են միայն դաշնային մակարդակով 15 գործ հարուցել: Եվս 40 գործ արդեն հարուցվել է Վաշինգտոնում՝ տեղական մակարդակով: Ըստ լրատվականի, Շերվինը շեշտել է, որ խռովարարների դեմ մեղադրանք առաջադրելու հարցում քննարկվում են բոլոր տարբերակները: Ըստ Reuters լրատվական գործակալության, իշխանությունները չեն բացառում, որ կասկածյալներից մեկը մեղադրվի դավադրության համար:
Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ ընթանում էր նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի վավերացման գործընթացը: Գրոհի հետևանքով կա 5 զոհ: