Հնդկաստանում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին. զոհվել է 25 երեխա, կա 40 վիրավոր
                        25 երեխա է զոհվել և ևս 40-ը վիրավորվել Հնդկաստանում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով, հաղորդում է[url=http://www.indiasamvad.co.in/metros-states/school-bus-collided-with-truck-in-aligarhs-etah-district-19584#.WIBNZtUgF5Y.twitter] indiasamvad.co.in[/url] կայքը։
Ողբերգական վթարը տեղի է ունեցել Ութթար-Փրադեշ նահանգի Էթահ շրջանում։ Ավտոբուսը, որը երեխաներին դպրոց էր տեղափոխում, բախվել է կարտոֆիլ տեղափոխող բեռնատարին։ 
Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է խիտ մառախուղը։ 
Վթարի փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

