211652_close_icon

Լենինգրադի մարզում զբոսաշրջիկներով ավտոբուսը բախվել է բեռնատարին. կա 23 վիրավոր

views-count2355 դիտում article-date 11:36 31-01-2016
ՌԴ Լենինգրադի մարզում զբոսաշրջիկներով ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով կա 23 վիրավոր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ նախնական տվյալների` տուրիստական ավտոբուսում 36 մարդ է եղել: Հոսպիտալացված 23 վիրավորներից 14-ը գտնվում են ծանր վիճակում: Ըստ նախնական վարկածի` վթարի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը, ով վազանց է կատարել, դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել Volvo բեռնատարին:

Նմանատիպ նյութեր