Վորոնեժի ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է բեռնատարին. կա 15 վիրավոր
                        Այսօր՝ օգոստոսի 17-ին, ՌԴ Վորոնեժ-Պեռլովկա ավտոճանապարհին 25 ուղևոր տեղափոխող ПАЗ մակնիշի ավտոբուսը կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատար մեքենային: 
Բախման հետևանով ավտոբուսի 15 ուղևորներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշվում է, որ վիրավորներից 3-ի վիճակը ծանր է:
Թե ինչն  եղել ավտովթարի պատճառը՝ պարզում են իրավապահ մարմինները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

