Իտալիայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին. կա 60 վիրավոր
                        Իտալիայի Արեցցո տարածաշրջանում խոշոր ավտովթար  է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոճանապարհին բախվել են զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը, բեռնատարն ու 4 ավտոմեքենա:
Բախման հետևանքով կա 60 վիրավոր:
Ավտովթարի հանգամանքները պարզվում են:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

