1876 դիտում
14:10 25-03-2016
Կայացավ ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի բաց կոնֆերանսը
Մարտի 24-ին տեղի ունեցավ ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի բաց կոնֆերանսը: Օնլայն Բաց Կոնֆերանսին մասնակցում էին ԳԱԶՊՐՈՄ Գերմանիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վյաչեսլավ Կրուպենկովը, ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի համաշխարհային դեսպան Ֆրանց Բեկենբաուերը, երիտասարդ ֆուտբոլիստներ Աֆրիկան, Ասիան, Եվրոպան և Հարավային Ամերիկան ներկայացնող 7 երկրներից:
Ֆուտբոլը Բարեկամության համար ծրագիրը ստեղծվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավոր Գազպրոմ ընկերության կողմից և 2016 թվականին ներգրավել է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի 32 երկրներ:
Ծրագրի նպատակն է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, երիտասարդական սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, աշխարհով մեկ երեխաների մեջ հանդուրժողականության և ընկերության սերմանումը:
«Ինը արժեքների գավաթը, որը հանձնում են «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի մասնակիցները, իմ կարծիքով շատ խորհրդանշական է: Այս մրցանակն իրենից ներկայացնում է պատանի ֆուտբոլիստի պատկերաքանդակ, որն իր ձեռքում պահում է երկրագունդը` ֆուտբոլային գնդակի տեսքով: Իմ կարծիքով, այն հրաշալի պատկերում է այն գաղափարներն ու արժեքները, որոնք ֆուտբոլն ու սպորտն ամբողջությամբ տարածում է աճող սերնդի շրջանում»,- ասաց «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի համաշխարհային դեսպան Ֆրանց Բեկկենբաուերը:
Նմանատիպ նյութեր
1899 դիտում
23:57 15-03-2016
ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի օնլայն կոնֆերանսը՝ մարտի 24-ին
878 դիտում
10:30 25-06-2015
Գավառի Պետական Համալսարանում կայացավ Եվրամիության ծրագրի ազգային կոնֆերանսը
Այս բաժնից
2374 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2725 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4033 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային