211652_close_icon
views-count388 դիտում article-date 11:00 17-11-2026

Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած՝ ավտոմեքենայի և ձիերի բախումից. պարզվել է, որ տուժած տատը, պապը, թոռը Արտաշատի բնակիչներ են և մեկնում էին Գավառ. Հրազդանի ոստիկաններն էլ հայտնաբերել են ձիերի տիրոջը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ը նոյեմբերի 15-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին, ինչի հետևանքով կային վիրավորներ և սատկել էր 4 ձի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորները ոչ թե Գավառի բնակիչներ են եղել, այլ Արտաշատ քաղաքի։ «ԳԱԶ 2410»-ի վարորդը եղել է 69-ամյա Սերժիկ Օ.-ն․ նա և նրա ուղևորներ՝ Արտաշատի բնակիչներ՝ 58-ամյա Նարինե Օ.-ն և 14-ամյա Սերժիկ Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Վիրավորները պապ, տատ ու թոռ են և մեկնում էին Գավառ։

Պարզվել է նաև, որ դեպքի վայրում կայանված «Jeep» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները վթարի հետ մասնակցություն չեն ունեցել, այլ օգնելիս են եղել վիրավորներին։

Իսկ Հրազդանի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ ձիերը պատկանում են 1 անձի, ում հայտնաբերել են, որից հետո սատկած ձիերին հեռացրել են և հողի մեջ մի քանի մետր խորությամբ թաղել։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի դեպի Հրազդան և Ծաղկաձոր տանող ոլորապտույտ հատվածում՝ կամրջի հարևանությամբ, «Jeep», «Opel» և «Gaz-2410» մակնիշի ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, բախվել էին 4 ձիերի։

Բախման հետևանքով 3 հոգի, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են՝ տատը, պապն ու թոռը, տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլներով տեղափոխվել էին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Բախման հետևանքով 4 ձիերն էլ սատկել էին։ 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, վիրավորների և ձիերի տերերի ինքնությունները։

Ֆոտոլրագրողը հայտնելէր, որ ավելի քան 17 ժամ ձիերի մարմիններն ընկած էին ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, մինչդեռ պետք է շատ արագ հայտնվեին տերերը, կամ դրանք թաղեին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր