211652_close_icon
views-count391 դիտում article-date 15:08 17-11-2026

Գավառ խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությունը թող վարակիչ դառնա Երևանում ու մարզերում. ապացույցը օր օրի շենացող Գավառն է՝ իր վարչական շրջաններով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ վերջին տարիներին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հսկայական աշխատանքներ են իրականացվել քաղաքի բարեկարգման, կանաչ գոտիների, խաղահրապարակների, զբոսայգիների բարեկարգման, նորերի ստեղծման, ճանապարհների ասֆալտապատման ուղղությամբ, ակնհայտ է։ Անզեն աչքով էլ երևում է որ աշխատանքներն իրականացվում են ոչ միայն Գավառ քաղաքում, այլ նաև Գավառ խոշորացված համայնքի վարչական բնակավայրերում։

Այդ աշխատանքներն իրականացվել են Գավառ խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի, նրա աշխատակազմի կողմից՝ համագործակցելով կառավարության և Գեղարքունիքի մարզպետարանի հետ։ Արդյունքում գավառցիներն իրենց մաշկի վրա են զգում օր օրի ծաղկող քաղաքում ինչպես է պատկերը փոխվում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գավառի քաղաքապետ Գ. Մարտիրոսյանի մտահաղացմամբ ու նախաձեռնությամբ նաև հսկայական աշխատանքներ են կատարվել ու շարունակվում կատարվել Գավառը զբոսաշրջիկների համար ավելի բարեկեցիկ ու իմաստալից դարձնելու ուղղությամբ։ Դրա մեջ է մտնում նաև տրանսպորտի համար նախատեսված վայրերում հարմարավետ կանգառների կառուցումը։ Ու ոչ միայն կառուցվել են մարզում իր նմանը չունեցող կանգառներ, այլ նաև հենց այդ կանգառներում տեղադրվել են Գավառի պատմությունը ներկայացնող պաստառներ, ինչի շնորհիվ մարդիկ հնարավորություն են ունենում տեղում ծանոթանալու Գավառի ու շրջակա բնակավայրերի պատմությանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ցանկալի է, որպեսզի նման կանգառներ լինեն նաև հանրապետության բոլոր մարզերում, Երևանում, ինչը մեծ ոգևորությամբ կընդունվի ոչ միայն քաղաքացիների, այլ նաև Հայաստան այցելած զբոսաշրջիկների կողմից։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր