211652_close_icon
views-count967 դիտում article-date 22:04 08-11-2026

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը

Այսօր` նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելու Ազգերի լիգայի C2 խմբի վերջին 2 խաղին:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ մեր ընտրանին առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ 17:30-ին: Գեորգի Հարությունյանը, Արտեմ Բանդիկյանը, Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանը, Կառլեն Հովհաննիսյանը, Օգնյեն Չանչարևիչը և Ստյոպա Մկրտչյանը թիմին կմիանան նոյեմբերի 9-ին։

Նմանատիպ նյութեր