211652_close_icon
views-count685 դիտում article-date 18:06 17-11-2026

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ Արամուս գյուղի «Հատիս» ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել

Նոյեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած քաղաքացու են տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Գայանե Ի․-ն է, ով նոյեմբերի 15-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Արամուս գյուղի «Հատիս» ռեստորանում տեղի ունեցող հարսանեկան արարողության ժամանակ՝ հարազատների ներկայությամբ, հանկարծամահ է եղել։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր