211652_close_icon
views-count881 դիտում article-date 10:30 25-06-2015

Գավառի Պետական Համալսարանում կայացավ Եվրամիության ծրագրի ազգային կոնֆերանսը

Գավառի պետական համալսարանն անդամակցում է Եվրոպական Միության 15 միջազգային ծրագրերի, որոնց շրջանակում գործընկեր բուհերում պարբերաբար կազմակերպվում են աշխատաժողովներ: Գավառի պետական համալսարանում շարունակվեց ս․ թ․ հունիսի 19-ին մեկնարկած Եվրոպական Միության «TEMPUS. LaMANCHE - Բարձրագույն կրթության փոփոխությունների նախաձեռնում և կառավարում» ծրագրի ազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսին ներկա էին գործընկերներ Հայաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Պորտուգալիայից և Մեծ Բրիտանիայից, ովքեր համախմբվել էին՝ քննարկելու բարձրագույն կրթության ոլորտում փոփոխությունների նախաձեռնման և կառավարման վերաբերյալ հարցեր։ Մինչ կոնֆերանսի մեկնարկը, հյուրերը եղան բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում, դիտեցին ԳՊՀ ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Աշխատաժողովի օրակարգի համաձայն՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի պատվիրակ Արուսյակ Աբրահամյանը ներկայացրին համապատասխանաբար «Գավառի պետական համալսարանում փոփոխությունների նախաձեռնում և կառավարում», «Ուսանողների կառավարում և ինքնակառավարում», «Բուհերի և ոչ առևտրային ու հասարակական կազմակերպությունների, մասնավոր սեկտորի միջև համագործակցության հիմնախնդիրները կրթության միջազգայնացման պայմաններում» թեմաներով շնորհանդես-զեկուցումներ, որոնց հաջորդեց բովանդակալից քննարկում։ Օրակարգային հարցերն սպառելուց հետո ծրագրի համակարգող Քրիստինա Առմուտլիևան շնորհակալություն հայտնեց Գավառի պետական համալսարանին՝ ջերմ հյուրընկալության և ծրագրին ակտիվորեն անդամակցելու համար։

Նմանատիպ նյութեր