211652_close_icon
views-count1899 դիտում article-date 23:57 15-03-2016

ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի օնլայն կոնֆերանսը՝ մարտի 24-ին

Հարգելի գործընկերներ, Մեծ սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցել Google Hangouts Բաց Կոնֆերանսին՝ նվիրված ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ-2016 Երեխաների չորրորդ միջազգային ծրագրին: Օնլայն Բաց Կոնֆերանսին կմասնակցեն: Վյաչեսլավ Կրուպենկով, Գլխավոր Գործադիր տնօրեն, ԳԱԶՊՐՈՄ Գերմանիա Ֆրանց Բեկենբաուեր, Ֆուտբոլը Բարեկամության համար ծրագրի համաշխարհային դեսպան Երիտասարդ ֆուտբոլիստներ Աֆրիկան, Ասիան, Եվրոպան և Հարավային Ամերիկան ներկայացնող 7 երկրներից: Ֆուտբոլը Բարեկամության համար ծրագիրը ստեղծվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավոր Գազպրոմ ընկերության կողմից և 2016 թվականին ներգրավել է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի 32 երկրներ: Ծրագրի նպատակն է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, երիտասարդական սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, աշխարհով մեկ երեխաների մեջ հանդուրժողականության և ընկերության սերմանումը: Սովորաբար ծրագրի մասնակիցները մանկապատանեկան ֆուտբոլի թիմեր են, որոնք ընտրվում են երկրների սպորտային և ղեկավար գերատեսչությունների խորհրդով: Օնլայն Բաց Կոնֆերանսը կկայանա մարտի 24-ին, ժամը 13:00-ին, (Կենտրոնական Եվրոպական ժամանակով): Դուք կարող եք միանալ միջոցառմանը հետևյալ հղումով՝ http://youtu.be/ZhOPARx9Lko Հարցերը առավելագույնս արդյունավետ ձևով դասակարգելու համար մենք կսկսենք նրանց հավաքագրումը նախօրոք: Կարող եք ուղարկել Ձեր հարցերը՝ սկսած մարտի 15-ից հետևյալ էլ. փոստին՝ [email protected]. Խնդրում ենք օգտագործել հետևյալ ձևը հարցերն ուղարկելու համար: Երկիր Լրատվամիջոց Լրագրող Հարց Միջոցառման ընթացքում Դուք կարող եք հարցեր ուղղել հետևյալ էլ. փոստի միջոցով՝ [email protected]. Ձեր մասնակցությունը հաստատելու համար, կարող եք գրել մեզ. Անուն Հայկ Կարապետյան Էլ. փոստ: [email protected] հեռախոս: +374 93 775946 Մենք շատ երախտապարտ կլինենք՝ մինչև 2016 թվականի մարտի 18-ը Ձեր պատասխանները ստանալու դեպքում:

Նմանատիպ նյութեր