Մոսկվայում կայանալիք «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Հայաստանի մասնակիցները արդեն որոշված են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարվա հունիսի 8-15-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում արդեն 6-րդ անգամ անընդմեջ կայանալիք «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Հայաստանի մասնակիցները արդեն որոշված են:
Ծրագիրը ստեղծվել է «Գազպրոմ» ընկերության կողմից՝ 2013 թվականին: Ծրագրի հիմնական արժեքներն են՝ ընկերությունը, հավասարությունը, առողջությունը, արդարությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և պատիվը:
Այսօր՝ մարտի 21-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի Անդրկովկասի և Միջին Ասիայի կազմկոմիտեի ղեկավար Ամինա Կոնուրբաևան ու Անդրկովկասի և Միջին Ասիայի կազմկոմիտեի անդամ Լևոն Ղասաբօղլյանը պատմեցին ծրագրի մասին, անդրադարձան Հայաստանի ներկայացուցիչների ընտրությանը:
Ծրագրի մասնակիցներն են պատանի ֆուտբոլիստները, ինչպես նաև պատանի լրագրողները: 2018 թվականին ծրագրի մասնակից են լինելու 211 երկրների և տարածաշրջանների ներկայացուցիչներ:
Վիճակահանության արդյունքում կազմավորվել է 32 թիմ: Յուրաքանչյուր թիմում լինելու է մեկական երկրի ներկայացուցիչ՝ մեկ դիրքի համար (դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող):
Հայաստանը ներկայացնելու է «Ակադեմիա 1-06» թիմի հարձակվող Էրիկ Հարությունյանը, իսկ որպես պատանի լրագրող Սամվել Գևորգյանը, ով կներկայացնի մրցաշարի ընթացքը:
Լ. Ղասաբօղլյանը իր խորհի շնորհակալությունը հայտնեց ՀՖՖ-ին՝ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ և վստահեցրեց, որ մեր թիմը հավուր պատշաճի կներկայանա:
Ա. Կոնուրբաևան էլ ներկայացրեց ծրագրի խորհրդանիշ թևնոցը, որի կապույտ գույնը խորհրդանշում է երկնքի կապույտը, իսկ կանաչ գույնը՝ ֆուտբոլի դաշտը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի