Շախմատի պատանիների և աղջիկների ԱԱ-ում Հայաստանն ունի 58 ներկայացուցիչ
Հունաստանում անցկացվող 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 58 շախմատիստներ։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ մինչև 14 տարեկան պատանիների խմբում միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը, ով 5 հնարավորից ունի 5 միավոր։
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունի 4.5 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները։
Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը ունի 4.5 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները։
Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մոնթե Ավետիսյանը, Ռաֆայել Զաքարյանը և Մարկ Ադամյանը ունեն 4.5 միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները։
Այսօր հանգստյան օր է։ 6-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 17։00-ին։
2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունն անցկացվում է նոյեմբերի 3-ից 12-ը Հունաստանի Կրետե կղզում։